slider slider slider slider slider slider slider

Հարգելի՛ գործընկերներ

Ուրախ ենք տեղեկացնել, որ 2025 թվականի հոկտեմբերի 5-10-ը Երևանում կանցկացվի «CRISPR-2025» երրորդ միջազգային համաժողովը։ Միջոցառումը հարթակ կհանդիսանա գենոմների խմբագրման տեխնոլոգիաների ոլորտում վերջին նվաճումների, մարտահրավերների  և էթիկական խնդիրների մասնագիտական լայն քննարկման համար։

Միջոցառման կազմակերպիչներն են Հայ-Ռուսական համալսարանը, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, ՌԳԱ ՍՄ բջջաբանության և գենետիկայի ինստիտուտը, ՌԳԱ ՍՄ քիմիական կենսաբանության և հիմնարար բժշկության ինստիտուտը և Սուրգուտի պետական համալսարանը։ Համաժողովի հիմական գործընկերներ են BIOCAD ընկերությունը Յուգրայի գիտատեխնոլոգիական զարգացման հիմնադրամը։

Գենոմային խմբագրման սրընթաց զարգացող և կատարելագործվող տեխնոլոգիաները, այդ թվում՝ CRISPR համակարգերի կլինիկական կիրառման բնագավառում, պահանջում են համակողմանի քննարկում միջառարկայական գիտելիքի լույսի ներքո: Ուստի ձևավորված ավանդույթի համաձայն՝ «CRISPR-2025» համաժողովն առաջարկում է կենսաբժշկական ուղղությունների և հետազոտությունների լայն սպեկտր։

Համաժողովի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու և քննարկելու CRISPR բնագավառում նորագույն զարգացումներն ու հիմնարար ուսումնասիրությունները, դրանց կիրառությունը բժշկության, գյուղատնտեսության, էվոլյուցիոն և պալեոկենսաբանության մեջ։ Սա հրաշալի հնարավորություն է գիտնականների, բժիշկների, ինչպես նաև արդյունաբերության, տնտեսության և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների փոխգործակցության, փորձի և գաղափարների փոխանակման և արդյունավետ համագործակցության համար։

Ծրագրում նախատեսված են պլենար և սեկցիոն ելույթներ, երիտասարդ գիտնականների մրցույթ, պոստերային զեկուցումներ, ինչպես նաև պանելային քննարկում։ 
Սեղմագրերի ընդունման վերջնաժամկետ՝ հուլիսի 30, 2025
Գրանցման վերջնաժամկետ՝  սեպտեմբերի 5, 2025
Մասնակցության վճարի փոխացնման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 30, 2025

Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել համաժողովի պաշտոնական կայք՝ https://crispr2025.rau.am/ կամ ուղարկել նամակ հետևյալ հասցեով՝ [email protected] 
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։

Սիրով՝
«CRISPR-2025» Կազմկոմիտե